Քո այս ծիրանավոր տեսքով, երկիր,
ազատ ու ինքնիշխան,
երազանք ես եղել՝
ծաղկած թերթին մագաղաթի,
ձեռագրված մատյաններում ու գրքերի էջերին,
անգամ լրագրերում նոր ժամանակների:
Խոսի՛ր, Ամենազո՛ր,
մի՛ լռիր, խոսի՛ր,
հողս ճաք է տվել քո լռությունից...
Մի՞թե չես լսում մարող բառերը անզոր աղոթքի,
որ վերջին հույսի հետ
մրմունջ են դարձել շուրթին տնանկի։
Պակիստանը առնվազն 30 տարի թշնամական դիրքորոշում ունի Հայաստանի նկատմամբ, իսկ Հայաստանի բարեկամ Հնդկաստանի հետ Պակիստանը հիմա էլ պատերազմական վիճակում է։
Հնդկաստանը հստակ արտահայտված բացասական վերաբերմունք ունի Հայաստանի թշնամի Ադրբեջանի նկատմամբ, նաև զենք է մատակարարում հայկական բանակին...