Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԲՀԿ-ում լուսաբացները խաղա՞ղ են

ԲՀԿ-ում լուսաբացները խաղա՞ղ են
20.03.2015 | 01:23

Մեր տեղեկություններով` երեկ ֆրակցիայի նախագահ և քարտուղար ընտրած ԲՀԿ-ում առավոտները հարաբերականորեն խաղաղ են: Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ մեր աղբյուրները, կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հրահանգել է` չպատասխանել միմյանց, գնացածներից որևէ մեկի ցանկացած մտքին չարձագանքել, չմտնել անհարկի դեբատների մեջ: Հովիկ Աբրահամյանի «ներքո» հայտնված, կայուն-ծանր փուլ ապրող ԲՀԿ-ն, որի խորհրդարանական ֆրակցիայում քիչ չեն Քոչարյանի թևի մարդիկ, փորձում է քիչ-քիչ ռեաբիլիտացվել, չնայած կուսակցությունից մեկ-երկու-երեք հոգու «տարհանում» դեռևս կլինի: Այնուհանդերձ, Արգամիչը կուսվերնախավն այնպես է շրջափակել սեփական մարդկանցով, որ քաղաքական անհրաժեշտությունների դեպքում Քոչարյանի թիմը որևէ բան անել չի կարողանա, մանավանդ որ Բելառուսի և քոչարյանական թիմի անձնուրաց «պաշտպան» Տիգրան ՈՒրիխանյանը պատրաստվում է դուրս գալու կուսակցությունից, մնացածներն էլ, բացի Օսկանյանից, օրթոդոքսներ չեն: Ի դեպ, ՀոՀիԴա-ին կից իր գրասենյակի վերանորոգումը ԲՀԿ-ն` Հովիկ Աբրահամյանի ցուցումով, արդեն իսկ սկսել է, այն առանձնապես էժան «հաճույք» չէ. առաջիկա ամսում ԲՀԿ-ն կտեղափոխվի այնտեղ` իր հուշերի մեջ անջինջ պահելով «Կանյաչնիի» քնքուշ հուշը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ