ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Վստահում են Բլանին

Վստահում են Բլանին
12.02.2016 | 12:32

Չսպասելով այս ամռանը մարզչի հետ պայմանագրի ժամկետի լրանալուն` «Պարի Սեն Ժերմեն» ակումբի ղեկավարությունը երեք տարով երկարաձգեց Լորան Բլանի աշխատանքային գործունեությունը: «Ի սկզբանե ինձ համար մեծագույն պատիվ էր նման ամբիցիոզ ակումբի հետ աշխատելը, դրա համար էլ ես շնորհակալ եմ ցուցաբերված վստահության համար: Հավատում եմ, որ ՊՍԺ-ն համաշխարհային ֆուտբոլում կշարունակի մնալ Ֆրանսիայի իսկական դեսպանը»,- ասել է հիսնամյա մասնագետը: Նրա ղեկավարությամբ ակումբը տեր է դարձել հինգ նվաճման՝ երկուական անգամ հաղթել է երկրի առաջնությունում ու Լիգայի գավաթում, երեք անգամ` երկրի սուպերգավաթում, մեկ անգամ` Ֆրանսիայի գավաթում: Լորան Բլանի միակ թերացումն այն է, որ ՊՍԺ-ն դեռևս չի կարողանում ըստ արժանվույն դրսևորել իրեն Եվրագավաթներում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ