Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Մեդվեդևան սահմանել է նոր ռեկորդ

Մեդվեդևան սահմանել է նոր ռեկորդ
12.02.2018 | 00:30

Թիմային պայքարի կարճ ծրագրում օլիմպիական խաղերում պարզապես փայլուն մրցելույթ է ունեցել մենասահորդ Եվգենյա Մեդվեդևան՝ 81.06 միավորով սահմանելով կանանց մենասահքի նոր ռեկորդ: Օտարերկրյա նրա մրցակիցները էապես հետ են մնացել Ռուսաստանի հայազգի մեր մարզուհուց: Նրա հաղթանակը Ռուսաստանի ընտրանուն հնարավորություն է տվել մտնել մրցանակային եռյակ: Նշենք, որ ազատ վարժություններում Մեդվեդևային կփոխարինի կանաց մենասահքի ռուսական մեկ այլ ոչ պակաս վառ աստղ ՝ Ալինա Զագիտովան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ