«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ով ավելի ցածր գին կասի

Ով ավելի ցածր գին կասի
29.03.2019 | 00:59

Կրթության և գիտության նախարարությունը մանկապատանեկան մամուլի մրցույթ է հայտարարել: Ոլորտի հայտնի պարբերականները` «Ծիծեռնակը», «Կանչը» և «Աղբյուրը», շահողների թվում չեն, բայց խնդիրը բոլորովին էլ մրցույթում շահել-չշահելը չէ, այլ մոտեցումը, որդեգրած սկզբունքը. շահում է նա, ով ավելի ցածր գին է ներկայացնում: Ասել է թե, պարտադիր չէ, որ պարբերականը պատմություն ունենա, հեղինակային որակյալ նյութեր, լավ ձևավորում, դաստիարակչական կրթական նշանակություն և այլն:
Ցածր գինը չի՞ ենթադրում արդյոք մեկ հոգու խբագրություն, համացանցից թխած անհեղինակ, անդեմ, անձեռագիր նյութեր, վերջին հաշվով` թերթոն: Նորաձևության, բախտագուշակների ու խոհանոցային թերթոնները, որոնցով մի շրջան ողողված էր մամուլի աշխարհը, փաստորեն կարող են պետական հովանավորություն ստանալ:


Ինչ խոսք, մանկապատանեկան մամուլն ավելի լավը դարձնելու, հասցեատիրոջը հասցնելու և բազմաթիվ այլ խնդիրներ կան, բայց մրցույթով մանկապատանեկան պարբերական տպագրելը որքա՞ն է նպատակահարմար: Կա նաև մեկ այլ հանգամանք. վերոնշյալ պարբերականները գերագույն որոշմամբ, պետական հովանավորության տակ են եղել մինչ այսօր, և ոչ ոք չեղյալ չի հայտարարել այդ որոշումը: Այսինքն` ԿԳՆ-ն անտեսու՞մ է օրենքը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ