Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 114383

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 114383
13.11.2020 | 14:16

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1703-ով՝ հասնելով 114 383-ի, գրանցվել է մահվան 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1986-ով և հասել 72116-ի, իրականացվել է 3876 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 456909-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2117-ի: Բուժվում է 40130 մարդ:

Դիտվել է՝ 3406

Մեկնաբանություններ