30.07.2025|
16:02
Ինձ թվում էր, թե ես Երևանը չեմ կարոտում։ Արդեն հինգ-վեց տարի թափառում էի աշխարհով մեկ, ու մորմոքուն կարոտն ինձ չէր տանջում։
Միայն, երբ Փարիզում երեկոյան տաքսիով ինչ-որ տեղ էի գնում, մեկ էլ, հանկարծ, ինձ թվում էր, թե Բաղրամյանով մոտենում եմ Օպերային ու հիմա Պրոսպեկտ եմ թեքվելու, ու դա էնքան իրական էր, որ քիչ էր մնում վարորդին հայերեն ասեի՝ Թումանյանն անցնես, կպահես...