«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Իսկ չե՞ք ցանկանում իմանալ, թե Ղարաբաղն ինչպես հայտնվեց Ադրբեջանի կազմում

Իսկ չե՞ք ցանկանում իմանալ, թե Ղարաբաղն ինչպես հայտնվեց Ադրբեջանի կազմում
26.07.2025 | 11:38

Այստեղ Ռուսաստանում ոմանք ադրբեջանցիների ասածները ոգևորված կրկնում են, թե Ղարաբաղը Սովետական Ադրբեջանի մեջ էր։

Իսկ չե՞ք ցանկանում իմանալ, թե Ղարաբաղն ինչպե՞ս հայտնվեց Ադրբեջանի կազմում։

Սովետական միությունում Լենինն ուրիշներին բառիս բուն իմաստով նվիրում էր հայկական հողերը։

Կարսի և Մոսկվայի պայմանագրերով թուրքերին նվիրեցին` Կարսը, Արդահանը, Սուրմալուն, Արարատ լեռը, իսկ Ադրբեջանին նվիրեցին Նախիջևանը։ Հետո 1921թ.-ին Ադրբեջանին նվիրեցին նաև Ղարաբաղը։

Սա ոչ միայն դավաճանություն էր հայերի նկատմամբ, սա դավաճանություն էր նաև ռուսական շահերի նկատմամբ:

Եվգենի ՍԱՏԱՆՈՎՍԿԻ

«Մերձավոր Արևելքի ինստիտուտ» հետազոտական կենտրոնի հիմնադիր և նախագահ,

տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր

Դիտվել է՝ 2428

Մեկնաբանություններ