3D հասկացության մասին արվեստում առաջինը խոսել է Երվանդ Քոչարը (տեսանյութ)
11.07.2012 | 16:18
«Պիկասոն ասում էր, որ միայն ու միայն ժամանակից է վախենում, իսկ Քոչարն ասում էր, որ ժամանակի մեջ պետք է գտնեն իրեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարը:
Նրա` «Երվանդ Քոչար. տարածական նկարչություն» ֆիլմի առանցքում «Քոչարի տարածական նկարչությունը» շարքում տեղ գտած 1927-ի գլուխգործոցներից մեկն է: Այն Հայաստան է բերվել 2011-ին Փարիզի Minotau պատկերասրահից: Ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում: Ռուբեն Քոչարի խոսքով, այն լակոնիկ է և հնարավորինս օբյեկտիվ: «Անդրադառնալով նրա գաղափարներից մեկին` նկարչությանը տարածության մեջ, աշխատել եմ լակոնիկ բացատրել 3D հասկացությունը Քոչարի արվեստում: Դա բարդ ընկալելի է, բայց հանճարեղ»,- ասաց նա, նշելով, որ 3D հասկացության մասին արվեստում առաջինը խոսել է Երվանդ Քոչարը դեռ 20-րդ դարի սկզբին:
Ծովակալ Բրեդ Կուպերը, որը գլխավորում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), այսօր ժամանել է Իսրայել: Քննարկվել են Իրանի դեմ հետագա քայլերը: Կուպերն Իսրայելում հանդիպել է հրեական պետության պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի (ՑԱՀԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին գրել է թե հրեական «The Times of Israel» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին...