ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երկրաշարժ՝ Արտաշատի մոտ

Երկրաշարժ՝ Արտաշատի մոտ
29.07.2012 | 19:43

Այսօր` հուլիսի 29-ին, ժամը 17.31-ին Հայաստանի տարածքում՝ Արտաշատ քաղաքից 3 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 2,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ