Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

«Մեր լեռներն ընդդեմ ձեր կացնի»

«Մեր լեռներն ընդդեմ ձեր կացնի»
20.09.2012 | 03:07

«Մեր լեռներն ընդդեմ ձեր կացնի»

Սեպտեմբերի 21-ին կազմակերպվում է հատուկ նշանակության արշավ դեպի Արագածի հարավային և հյուսիսային գագաթներ, որի շրջանակներում կնկարահանվի «Մեր լեռներն ընդդեմ ձեր կացնի» թեմայով երաժշտական տեսահոլովակ:
Կազմակերպիչներն են` «Հայ Էքստրիմ» ՀԿ-ն և Armenian Extreme Club-ը:
Սա բողոքի յուրատեսակ արտահայտություն է ընդդեմ ռասիզմի, էթնիկ, ազգային պատկանելության հողի վրա կատարված սպանությունների:
Արշավին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Նկարահանման ընթացքում կազմակերպվելու է վերելք դեպի Արագած լեռան հարավային և հյուսիսային գագաթներ: Բոլոր վերելքներին մասնակցությունը, սակայն, պարտադիր չէ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 9450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ