Տան դուռը բացվում է, ու սենյակ է ներխուժում տղան: Համակարգչի «մեջ խրված» ծրագրավորող հայրը, առանց շրջվելու, նետում է ուսի վրայով. -Որտե՞ղ էիր թրև գալիս, լածիրակ: -Բանակում, հայրիկ:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...