«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կորած Ապոլոնը գտնվեց

Կորած Ապոլոնը գտնվեց
12.02.2014 | 15:50

Հին հունական աստվածներից մեկի՝ Ապոլոնի դարեր շարունակ կորած համարվող բրոնզե արձանը գտնվել է Գազայի հատվածում: Տեղացի ձկնորսներից մեկը պատմել է, որ 500 կգ քաշով արձանն ինքը հայտնաբերել է անցած տարվա օգոստոսին՝ ծովի հատակին: Սակայն անտեղյակ լինելով իրական արժեքից՝ տուն է տարել: Ձկնորսի գտածոյի մասին տեղեկացել է ոստիկանությունը և առգրավել գտածոն: Հնագետները հնարավորություն չեն ունեցել զննել արձանը, սակայն, ոստիկանության հրապարակած լուսանկարները դիտելով, եզրակացրել են, որ 2000 տարվա պատմություն ունի: Մասնագետների կարծիքով՝ արձանը գին չունի և բացառիկ կարևոր է:



Դիտվել է՝ 2529

Մեկնաբանություններ