«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Արյա Տեքսը»` Գյումրիում

«Արյա Տեքսը»`  Գյումրիում
06.06.2014 | 11:16

Երեկ Գյումրիում հանդիսավորապես բացվեց «Արյա Տեքս» ընկերության կարի ուսումնական արտադրամասը, որին ներկա էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Արտադրամասը, որը կունենա շուրջ 60 աշխատատեղ, ոչ միայն պատրաստի արտադրանք կթողարկի, այլև կպատրաստի կադրեր Գյումրիում կառուցվելիք տեքստիլ գործարանի համար:
Բացման արարողությանը ընկերության տնօրեն, նիդերլանդահայ Մասիս Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին իրենց Գյումրի հրավիրելու և խորհրդանշական գումարով տարածք տրամադրելու համար, խոսեց նաև սպառման շուկաների մասին:
Իր հերթին Գյումրու քաղաքապետը շնորհակալություն հայտնեց սփյուռքահայ գործարարին հանրապետության երկրորդ քաղաքում ներդրումներ անելու համար, վերահաստատեց քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը՝ աշխատատեղեր ստեղծելու դեպքում խորհրդանշական գումարով տարածքներ տրամադրելու առնչությամբ:

Դիտվել է՝ 4963

Մեկնաբանություններ