ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Նոր հարկային օրենսգիրք

Նոր հարկային օրենսգիրք
09.10.2015 | 00:38

Միանգամայն հասկանալի էր, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ հարկային օրենսգիրքը փոփոխության պետք է ենթարկվեր։ «Օրենսգիրքը մշակվել է, և այն բաղկացած է չորս մասից։ Առանցքային է երրորդ հատվածը, որով կարգավորվում են հարկային փոխհարաբերությունները»,- կառավարության նիստում ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։ Ըստ գործադիրի, նոր օրենսգիրքը ուժի մեջ կմտնի 2018-ին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3886

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ