Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ալեքսանդր Իսկանդարյան. Բոլոր վեկտորները համադրելը այսօրվա քաղաքականությունն է

Ալեքսանդր Իսկանդարյան. Բոլոր վեկտորները համադրելը այսօրվա քաղաքականությունն է
07.07.2017 | 10:52

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հուլիսի 6-ին «Անի Պլազայում» կազմակերպել էր կլոր սեղան՝ «Հայաստանի Հանրապետություն՝ երկու տարի ԵԱՏՄ-ում, առաջին արդյունքներ» թեմայով: «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանին, որ մասնակիցներից մեկն էր, հարցրի.

-ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության երրորդ տարում կարծո՞ւմ եք, որ անդամակցելիս իր հայտարարած խնդիրները Հայաստանն ինչ-որ չափով լուծել է:
-Որոշ խնդիրներ, որ Հայաստանն ուներ անվտանգության առումով, որ ձևականորեն ԵԱՏՄ-ի (այն ժամանակ Մաքսային միության) հետ կապ չունեին, բայց իրականության մեջ մեծ նշանակություն ունեն Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ձևաչափի առումով, լուծվում էին դեռ այն ժամանակ, երբ Հայատանը ԵԱՏՄ չէր մտել, դա գործընթաց էր, որի միջոցով Հայաստանն ապահովում էր անվտանգության որոշ ձևաչափեր:
-Նկատի ունեք ՀԱՊԿ անդամակցությո՞ւնը:
-ԵԱՏՄ-ն Հայաստանի համար բացի տնտեսական ձևաչափից, նաև ՌԴ-ի հետ քաղաքական հարաբերությունների ձևաչափ է: Իսկ քաղաքական հարաբերությունը Հայաստանի համար շատ կարևոր է անվտանգության համար, որ կարող էր այլ կերպ զարգանալ, եթե Հայաստանը չլիներ ԵԱՏՄ անդամ: Ես տնտեսագետ չեմ, բայց ինձ թվում է շատ կարևոր Հայաստանի տնտեսական գործակցությունը հենց Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Ղազախստանի, Ղրղզստանի ու Բելառուսի, իսկ Հայաստանի գործակցությունը Ռուսաստանի հետ որոշարկվում է բազում չափորոշիչներով ու նրբություններով, ոչ միայն ԵԱՏՄ-ով: Բոլոր դեպքերում ԵԱՏՄ-ն իրականություն է, որ մեր աչքի առաջ է կատարվում ու դրա հետ պետք է հաշվի նստել:
-Նոյեմբերին Հայաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրել, Ձեր կարծիքով՝ երկու միություններն ուղղահայացնե՞ր են լինելու, թե՞ զուգահեռ ճանապարհներ:
-Անկախ Հայաստանի պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանը փորձում է միավորել, ոչ թե բաժանել, դառնալ համագործակցության դաշտ, ոչ թե մարտադաշտ, դա բոլորովին հեշտ չէ: Արևմուտքում Հայաստանին կասկածում են, որ չափազանց ռուսամետ է, Ռուսաստանում՝ որ չափազանց արևմտամետ է, Իրանում, որ չափազանց ամերիկամետ է, ԱՄՆ-ում, որ չափազանց իրանամետ է, կոնսենսուսային գոյության այդ փորձը, բոլոր վեկտորները համադրելը այսօրվա քաղաքականությունն է:
-Վտանգ չկա՞, որ դա ի վերջո Հայաստանը մարտադաշտ է դարձնելու:
-Վտանգ միշտ կա, բայց Հայաստանը դրանից խուսափում է: Կան երկրներ, որ հակառակն են անում և այդտեղից են ստանում իրենց շահաբաժինը: Հայաստանի քաղաքականությունն այլ է, ես լուրջ հույսեր ունեմ, որ դա ստացվելու է և զարգացման հնարավորություն է տալու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ