Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Խեղճ ուսուցիչ, դու վաղը զրկվելու ես հացից, իսկ քո ընտրած ՔՊ-ական պատգամավորը մեկ օրում երկու տուն է առնում

Խեղճ ուսուցիչ, դու վաղը զրկվելու ես հացից, իսկ քո ընտրած ՔՊ-ական պատգամավորը մեկ օրում երկու տուն է առնում
26.07.2023 | 14:02

Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում բազմաթիվ ստեր ասաց։ Մենք տեսանյութերի միջոցով մի քանիսին, իհարկե, կանդրադառնանք (բոլորը ներկայացնելու համար էդքան ներվա պետք), բայց ուզում եմ գրել մի մանիպուլյացիայի մասին։

Նա ասում է․ «Մեր նախընտրական ծրագրում գրված է, որ ուսուցիչների աշխատավարձը պետք է կրկնապատկենք, մենք ուսուցիչների աշխատավարձը առնվազն կրկնապատկում ենք»։ Ասում է՝ Հայաստանում կա ուսուցիչ, որ ստանում է 500 հազար դրամ աշխատավարձ։ Խոսքը մեկ կամ երկու ուսուցչի մասին է։ Հայաստանում կան ուսուցիչներ, որ ստանում են 400 հազար դրամ աշխատավարձ։ Խոսքը վերաբերում է 22 ուսուցչի։ Նշեմ, որ դա վերաբերում է հարկերը մեջը աշխատավարձին, այսինքն, նրա ձեռքը էդքան գումար չեն տալիս։ Այսինքն, Հայաստանում կա 23-24, քարը տրաքի՝ 25 ուսուցիչ, որ ստանում է Նիկոլի նշած աշխատավարձը։

Հայաստանում գիտե՞ք քանի ուսուցիչ կա․ շուրջ 38 հազար։

38 հազարից ընդամենը 25 հոգին ստանում է 400-500 հազար դրամ աշխատավարձ, ու սա ասում է՝ կատարել ենք աշխատավարձի բարձրացման խոստումը։ 1400 ուսուցիչ էլ ուղիղ 5 օրից մնալու է անգործ, կառավարությունը որոշել է ազատել աշխատանքից։

Խեղճ ուսուցիչ, դու վաղը զրկվելու ես հացից, իսկ քո ծույլիկ աշակերտը, որին դու ընտրել ես պատգամավոր ՔՊ-ից, մի օրում 2 հատ տուն ա առնում։

Աչքդ լույս։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 2959

Մեկնաբանություններ