Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

«Ղազագրեր» են ստորագրել տալիս

«Ղազագրեր» են ստորագրել տալիս
03.05.2024 | 13:46

Ըստ ունեցածս տեղեկությունների՝ գրեթե բոլոր պետական մարմիններում, անգամ ՊՆ-ում, բոլոր աշխատակիցներին ստիպողաբար թուղթ են ստորագրել տվել առ այն, որ անգամ որևէ լայք, հատկապես, Բագրատ Սրբազանին վերաբերող նյութերի տակ ընդդիմադիր գործողություններին որևէ աջակցություն, այս կամ այլ կերպ, ոչ ոք իրավունք չունի իրականացնելու։

Չե՞ք հասկանում, որ սրանով հենց նույն մարդկանց, որոնց ստիպում եք «ղազագրեր» ստորագրել, ավելի եք «գազազացնում» ձեր դեմ։

Հովհաննես Հարությունյան

Դիտվել է՝ 4150

Մեկնաբանություններ