Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

Նիկոլները կրում են իրենց երկրորդ պարտությունը

Նիկոլները կրում են իրենց երկրորդ պարտությունը
23.07.2025 | 15:08

Արոնյանի հարվածից հետո նիկոլները կրում են իրենց երկրորդ պարտությունը՝ միջազգային դատարանը մերժել է ՀԷՑ-ի նիկոլական «ազգայնացման» օրակարգը։

Երբ նիկոլական Հայաստանում մի քանի օրում ճպցնելով ՀԷՑ-ը «ազգայնացրին», զարմացա, որովհետև ընդամենը օրեր առաջ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ազգայնացումը նույնիսկ ռուսական պետությունից էր տարիների նախապատրաստական աշխատանք պահանջել։

Բա ու՞ր են «արևմտամետները»,.սեփականության իրավունքը արևմտյան քաղաքակրթության անկjունաքարային կոնստրուկտներից մեկն է։ Բովանդակությամբ՝ Չուկոտկա, էտիկետով՝ Արևմուտք։

Հիշեցնեմ, որ հենց հիմա պետության կողմից բիզնեսի նկատմամբ տեռոռ է իրականացվում։ Օրը ցերեկով մտնում են աշխատող ձեռնարկոություններ, աշխատակիցներին ու հաճախորդներին դուրս շպրտելով պլոմբում ու հեռանում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4818

Մեկնաբանություններ