«Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ենք ձեռք բերել նախորդ պատերազմից։ Ներկայումս մեր բալիստիկ հրթիռները գտնվում են իրենց դիրքերում, մեր ուժը մնում է անսասան։ Սա ամենահստակ ուղերձն է, որը մենք կարող ենք հղել Միացյալ Նահանգներին` եթե տեղի ունենա հարձակում, մենք կպատասխանենք շոկային, արագ և շատ հզոր հակահարվածով»,- հայտարարել է Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչին։               
 

Հրաժարում պատմությունից, ժողովրդից, պարտքից ու ապագայից

Հրաժարում պատմությունից, ժողովրդից, պարտքից ու ապագայից
13.12.2025 | 16:18

Երբ երկրի ղեկավարը հայտարարում է, թե «Ղարաբաղի վերադարձը իրատեսական չէ», և «շարժումն ավարտվել է», դա ոչ թե սառը քաղաքական գնահատական է, այլ պարտության դրոշի ցուցադրական բարձրացում։ Այդ խոսքերում չկա ոչ մի փորձ հասկանալու, թե ինչ է տասնամյակներով տեղի ունեցել հայ ժողովրդի հետ, չկա ցավի զգացում, չկա պատասխանատվության զգացում։ Կա միայն հրաժարում։ Հրաժարում պատմությունից, ժողովրդից, պարտքից, ապագայից։

Երբ ղեկավար մարդը սեփական ժողովրդի պայքարը անվանում է «անօգուտ», նա ոչ թե իրականությունն է նկարագրում, այլ փորձում է արդարացնել սեփական անհասցե քաղաքական ձախողումները։ Իրականությունը մեկն է՝ 150.000-ից ավելի արցախցիներ այսօր տնազուրկ են, իրենց իրավունքները՝ անպաշտպան, իրենց հայրենի հողը՝ բռնազավթված։ Եվ քանի դեռ այդքանը կա, որևէ իշխանություն իրավասու չէ հայտարարել, որ «շարժումն ավարտված է»։ Որևէ առաջնորդ չի կարող փակել հարց, որի կենտրոնում իրական մարդիկ են, ոչ թե քարտեզի գծագրեր։

Արցախի հարցը չի կարող ավարտված լինել, քանի դեռ նրա մարդկային ճակատագրերը կիսատ են։ Եվ ժողովուրդ կա, որը չի ցանկանում հրաժարվել իր իրավունքներից, նույնիսկ, եթե իշխանությունը հրաժարվել է։

Այս պայքարը կավարտվի միայն մեկ օր, երբ արդարությունն իր տեղը գտնի։ Իսկ մինչ այդ այն շարունակվում է։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 3896

Մեկնաբանություններ