«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Համաձա՞յն եք արդյոք ուտել թուրքական հաց

Համաձա՞յն եք արդյոք ուտել թուրքական հաց
07.02.2026 | 12:55

Ցորենը գրեթե ամբողջությամբ բերում ենք Ռուսաստանից։

Գազը բերում ենք Ռուսաստանից և մասամբ Իրանից՝ միջազգային գներից շատ էժան։

Ատոմակայանի համար անհրաժեշտ ուրանը բերում ենք Ռուսաստանից (ուրիշ տեղից հնարավոր չէ):

Ժողովրդի համար անհրաժեշտ կենցաղային ապրանքների հիմնական մասը բերում ենք Ռուսաստանից և Իրանից։

Կարևոր է իմանալ, որ Եվրոպան մեզ չի կարող գազ մատակարարել, քանի որ ինքը չունի և ներկրում է։

ԱՄՆ-ը մեզ չի կարող գազ մատակարարել, քանի որ տասնյակ հազարավոր կիլոմետր երկարությամբ նոր խողովակներ չենք կարող կառուցել ԱՄՆ-ից Հայաստան։

Ադրբեջանը մեզ կարող է գազ մատակարարել, բայց դրա համար երկար ամիսներ են պետք Ադրբեջանից Հայաստան նոր գազատարի կառուցման համար։

Բայց ինքներդ հարց տվեք ձեզ, թե համաձա՞յն եք արդյոք դառնալ ադրբեջանական գազի սպառող։

Եվրոպան չի կարող մեզ ցորեն և ուրան մատակարարել, քանի որ ինքն է ստիպված ներկրում։

Թուրքիան կարող է մեզ ցորեն մատակարարել որոշ չափով, բայց ինքներդ հարց տվեք ձեզ, թե համաձա՞յն եք արդյոք ուտել թուրքական հաց։

Երբ ընտրություն կատարելուց կլինեք, անպայման այս հարցերը տվեք ինքներդ ձեզ:

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 5888

Մեկնաբանություններ