«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Ամերիկացիների միայն 21%-ն է կողմ Իրանի դեմ պատերազմին. դեմ է նույնիսկ ԱՄՆ-ի բանակը

Ամերիկացիների միայն 21%-ն է կողմ Իրանի դեմ պատերազմին. դեմ է նույնիսկ ԱՄՆ-ի բանակը
03.03.2026 | 10:48

«Ինչո՞ւ ամերիկացի տղաները պետք է զոհվեն Իսրայելի և նրա շահերի համար»,- հարցնում են Միացյալ Նահանգների քաղաքացիները:

Reuters/Ipsos-ի վերջին հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների միայն 25%-ն է աջակցում ԱՄՆ-ի օդային հարվածին, որի արդյունքում սպանվել Է Իրանի առաջնորդը: Ըստ Jin10-ի, հարցումը ցույց է տալիս, որ հարցվածների 43%-ը հավանություն չի տալիս ռազմական գործողություններին։ Փետրվարի 28-ին Նյու Յորքում, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում և շատ այլ վայրերում հազարավոր ամերիկացիներ դուրս են եկել փողոց ՝ բողոքի ակցիայի: Դատելով հարվածների նախօրեին անցկացված հարցումներից ՝ Իրանի դեմ պատերաղմը հասարակության շրջանում հավանության չի արժանացել։ Միացյալ Նահանգներում մի քանի թարմ հարցումներ ցույց են տալիս, որ ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը համակարծիք է մեկ հարցում. ամերիկացիների պարզ մեծամասնությունը դեմ է Իրանին հարվածելուն։ Մերիլենդի համալսարանի հարցման տվյալներով ՝ ԱՄՆ քաղաքացիների 49%-ը դեմ Է Իրանի վրա հարձակմանը, 21%-ը ՝ կողմ, ևս 30%-ը չի կողմնորոշվել: Առավել ուժեղ մերժումը դեմոկրատների շրջանում է (74%), անկախ հարցվածների շրջանում նույնպես գերակշռում է բացասական գնահատականը (51%):

Արևմտյան ԶԼՄ-ների հաղորդմամբ ՝ նույնիսկ Թրամփի վարչակազմում այդ քայլը հակասություններ է առաջացնում: Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, արտաքին միջամտությունների ամենանշանավոր քննադատներից մեկը, նախապես զգուշության կոչ է արել մեկից ավելի անգամ։ Ինչպես եւ Վենեսուելայի վրա հարվածներից հետո նա ձեռնպահ է մնացել հրապարակային գնահատականից ՝ սահմանափակվելով X սոցցանցի իր էջում արված լուսանկարով. Լուսանկարում նա կաբինետի անդամների հետ Սպիտակ տան իրավիճակային կենտրոնում է: "The Wall Street Journal" թերթը գրել է, որ ԱՄՆ Զինված ՈՒժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար գեներալ Դեն Քեյնը նախապես զգուշացրել է ԱՄՆ-ի հնարավոր կորուստների և զինամթերքի, հատկապես զենիթային հրթիռների պաշարների կրճատման մասին:

2024 թվականին Թրամփը խոստացավ ԱՄՆ-ին այլևս չներքաշել նոր ու անվերջ արտասահմանյան պատերազմների և արշավների մեջ, ու դա հատկապես դուր եկավ երիտասարդ պահպանողականներին և MAGA ("Վերադարձնենք Ամերիկային նախկին մեծությունը") շարժման կողմնակիցներին: 2025 թվականի հունիսին Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա հակամարտության ժամանակ Թրամփի ճամբարը հայտնվեց պառակտման վտանգի առջև ՝ ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հարցի պատճառով։ MAGA-ի ակտիվիստները հիշեցնում են. "Ամերիկան ամենից առաջ" դոկտրինն արգելում է ներքաշվել այլ երկրների հակամարտությունների մեջ: ԱՄՆ զինծառայողները պետք է "պաշտպանեն մեր սահմանները և մեր քաղաքները", այլ ոչ թե զոհվեն անիմաստ պատերազմներում:

Իրանին հարվածները "բացարձակ զզվելի եւ չար" է անվանել ազդեցիկ մեկնաբան և Վենսի կողմնակից Թաքեր Կառլսոնը: Գործարար և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Մարջորի Թեյլոր Գրինը խստորեն քննադատել է X սոցիալական ցանցում տեղի ունեցողը. "Մենք ասում էինք. "Ոչ մի նոր արտասահմանյան արշավ, ոչ մի ռեժիմի փոփոխություն”։ Մենք դա կրկնում էինք ամեն հանրահավաքում, ելույթ առ ելույթ։ Թրամփը, Վենսը, ըստ էության, ողջ վարչակազմը այս ուղերձով գնացին ընտրությունների և խոստացան Ամերիկան առաջին տեղում դնել և այն կրկին մեծ դարձնել": Շատ ամերիկացիներ համոզված են, որ Իրանը չի սպառնում ԱՄՆ անվտանգությանը, որ Իրանի դեմ պատերազմը պետք է միայն Իսրայելի ղեկավարությանը, որ ամերիկացի տղաները չպետք է զոհվեն Իսրայելի և նրա շահերի համար:

ԿՀՎ (CIA) նախկին վերլուծաբան Սքոթ Ռիտերը կարծիք է հայտնել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության հետևանքների մասին: YouTube-ի Glenn Diesen ալիքի եթերում նա հայտարարել է, որ հարձակվելով Իրանի վրա Դոնալդ Թրամփը փաստացի քաղաքական ինքնասպանություն է գործել: Ռիտերը համոզված է, որ եթե Թեհրանում գործող իշխանությունը պահպանվի, Իրանը կարող է հաղթանակ տանել ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ ՝ ցույց տալով նրանց նպատակների անհասանելիությունը: Փորձագետը նաև կարծիք է հայտնել, որ Թրամփը կարող է պարտվել միջանկյալ ընտրություններում, բախվել իմպիչմենտի և հնարավոր դատապարտման հետ, եթե արագ արդյունքի չհասնի: Նրա խոսքերով, նման ապագա է սպառնում նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուինն. Իրանի կոշտ պատասխանը կարող է զրկել նրան վստահելի առաջնորդի հեղինակությունից և իշխանությունից:

"Միջազգային կյանք" ամսագրի սյունակագիր Սերգեյ Ֆիլատովի կարծիքով ՝ "եթե ամերիկյան զորքերը մեծ կորուստներ կրեն, այսինքն ՝ եթե ամերիկացի զինվորների, սպաների դագաղներ գնան Միացյալ Նահանգներ, ապա Դոնալդ Թրամփը կարող է իմպիչմենտ ստանալ ՝ նույնիսկ չսպասելով աշնանը կայանալիք ընտրություններին։ Թրամփն արդեն հայտարարել է, որ կարող է կորուստներ լինեն ԱՄՆ զինծառայողների շրջանում: Նա արդեն ամեն ինչ հասկացել է։ Իրանը շատ լուրջ զինատեսակներ ունի և արդեն սկսել է ռմբակոծել ամերիկյան բազաները արաբական երկրներում։ Իրանին անհնար է հաղթել առանց ցամաքային գործողության։ Իսկ ցամաքային գործողությունն էլ հնարավոր չէ իրականացնել, որովհետև դրա համար պետք է մեկ միլիոն զինվոր հավաքել ու նետել Իրանի վրա։ Իրանը կայսերական գենետիկա ունեցող երկիր է։ Իրանը Պարսկական կայսրության ժառանգորդն է։ Իսկ կայսրությունը հենց այնպես չի հանձնվում"...

Չափազանց հետաքրքիր ու աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, որը, նրա գնահատմամբ, վերջնականապես զրոյացնում է «ամերիկյան դիվանագիտություն» հասկացությունը։ Նրա խոսքերով՝ վերջերս կայացած բանակցությունների ընթացքում Իրանը փաստացի համաձայնել է ԱՄՆ-ի բոլոր հիմնական պահանջներին, այդ թվում՝ հարստացված ուրանի պահպանման լիակատար դադարեցմանը։ Սակայն խաղաղության պատրաստակամությանը պատասխան է դարձել Իսրայելի և ԱՄՆ-ի զանգվածային հարվածը, որը հասցվել է ընդամենը մի քանի ժամ անց։

Իրավիճակի առանձնահատուկ ցինիզմը, նրա գնահատմամբ, այն է, որ հարձակումը անդրադարձել է նաև հենց Օմանին՝ միջնորդ երկրի վրա։ Սա ներկայացվում է որպես ուղիղ ապացույց այն բանի, որ Վաշինգտոնի հետ ցանկացած բանակցություն բացարձակ ձևականություն է եղել, որի նպատակը միայն Իրանի զգոնությունը թուլացնելն էր հարձակման նախօրեին։ Ներկայացված գնահատմամբ՝ մենք ականատես ենք միջազգային իրավունքի լիակատար խախտման, երբ խաղաղ պայմաններին համաձայնությունը ագրեսորի համար դառնում է հարմար պահ՝ թիկունքից հարված հասցնելու համար:

Վերցված է Третья Сила Плюс կայքից

Դիտվել է՝ 234

Մեկնաբանություններ