Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Ապրում ենք մի հրեշավոր, ամոթալի զուգահեռ իրականության մեջ

Ապրում ենք մի հրեշավոր, ամոթալի զուգահեռ իրականության մեջ
01.05.2026 | 11:15

Բևեռը Եռաբլուրում հարգանքի տուրք էր մատուցում Իգոր Մուրադյանի շիրիմին՝ նրա ծննդյան օրը։

Եռաբլուրում հավերժ ննջած տղաների շիրիմների եռագույն դրոշների ծածանման ձայնն էր, իսկ ընդամենը մի քանի մետր այն կողմ՝ ոստիկանական մեքենաների ազդանշանները մեծ շուքով դիմավորում էին Ադրբեջանի փոխվարչապետին։

Մի կողմում՝ պահանջատիրություն ու արժանապատվություն,

մյուս կողմում՝ ստորացված «խաղաղության» իմիտացիա։

Այսպիսի զուգահեռ հակասության մեջ ապրելը խելագարություն է, բայց «խելագարվել» ասելը էլի քիչ է։

Շուտով Հայաստան է այցելելու նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանը, և սա արդեն դառնում է ստորացումների ու նվաստացման անդադար շրջապտույտ, որն օրեցօր ավելի գարշելի գույներ է ստանում։

Եվ ընտրությունը դեռ կա։

Կամ շարունակել այս թրքացման ու նվաստացման շրջապտույտը, կամ կանգնել նրանց կողքին, ովքեր ընտրել են արժանապատիվ ճանապարհը։

Գևորգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4691

Մեկնաբանություններ