Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Երբ հայը նստում է ղեկի առաջ, մայրենի լեզուն դառնում է շչակերենը

Երբ հայը նստում է ղեկի առաջ, մայրենի լեզուն դառնում է շչակերենը
16.08.2026 | 16:10

Էս միամիտ տուրիստներին թվում ա, թե մեր մայրենի լեզուն մենակ հայերենն ա։ Չգիտեն, որ երբ հայը նստում ա ղեկին, մայրենի լեզուն դառնում ա շչակերենը։ Էդ մեքենայի շչակով մենք նենց բարդ մտքեր ենք փոխանակում, որ իրանք անգամ բարձր դասարանում չեն անցել՝ սկսած ամենասովորական բարևից ու մերսիից, մինչև բարդ զրույցը հոր ու մոր, մոտ ու հեռու ազգակսնների, հեռավոր նախնիների, մտավոր ունակությունների ու բուսական ծագման ալտեր էգոյի մասին։

Ոստիկանների ու շտապ օգնության գունավոր շչակների մասին էլ չեմ ասում, ամեն մեկը մի արկածային ռադիոթատրոն ա Յուրայի ժամանակաշրջանի հսկա հերոսների կատարմամբ։

Չէ՜, տուրիստները ոչ մի կերպ չեն հասկանում մեր փողոցային երթևեկության ձայնային ձևավորման ինֆորմատիվ կողմը։ Իրանց համար դա պարզապես աղմուկ ա։

Իսկ մենք դիտմամբ շչակերեն-հայերեն բառարան չենք կազմում, որ տենց խավար մնան։ Ինչների՞ս ա պետք, մենք առանց բառարանի էլ իրար հասկանում ենք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 12479

Մեկնաբանություններ