Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Մարդկային տաճար

Մարդկային տաճար
19.08.2026 | 00:09

Օգոստոսի 19

Տե’ր, սիրում ու երկրպագում եմ Քեզ:
Խոնարհվիր իմ առջև: Պաշտամունքը աղերսանք չէ, թեպետ երկուսն էլ արտահայտում են մարդու այլազան կարիքները, որ ակընկալվում է Ինձնից:
Խոնարհվեք երկրպագությամբ. ճանաչելով ոչ միայն Իմ մարդեղությունը, այլ նաև` Իմ Աստվածային վեհությունը:
Երբ ծնկի իջնեք Իմ առաջ մեծ խոնարհությամբ, Ես կասեմ ձեզ, որ երբ հագա մարդկային մարմինը, Իմ միակ ցանկությունն այն էր, որ մարդկայինը բարձրացնելով` Իմ Աստվածությանը հավասար անեմ:
Աշխարհը Ինձ տվեց իր ունեցած լավագույնը՝մարդկային տաճարը, պարփակելու համար Իմ Աստվածությունը, իսկ Ես շնորհեցի իրեն կարողությունը, որ ունենա աստվածային զորություն, աստվածային սեր, աստվածային ուժ, որոնք մշտապես պիտի արտահայտվեն երկրի այն զավակների մեջ, ովքեր կընդունեն Ինձ, իրենց սրտերը կբացեն Իմ առաջ և հետամուտ կլինեն ապրել նմանությամբ Իմ կյանքի:
ՈՒրեմն խոնարհ հոգով ծնկի գալը ձեր հայացքն ուղղում է երկինք` ցույց տալով արտացոլվող այն վեհությունը, զորությունը, գեղեցկությունը, որ կարող են ձերը լինել: Իմացեք, որ Իմ տալը չափ չունի, այլ ձեր ընդունելն է միայն սահմանափակ:
ՈՒրախացեք հրաշալի այն իրականության համար, ինչին կանչված եք դուք, ինչը կարող եք տեսնել աղոթքի ընթացքում, վերահասու լինել Իմ ուժի զորությամբ և լցվել դրան հասնելու ու տիրանալու ցանկությամբ:
Դիտվել է՝ 3093

Մեկնաբանություններ