ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Որտե՞ղ են Նիզամին, Խաքանին, Ֆիզուլին և Նասիմին հիշատակում կովկասյան աղվաններին. հարցադրում Քյամրան Ռազմովարին

Որտե՞ղ են Նիզամին, Խաքանին, Ֆիզուլին և Նասիմին հիշատակում կովկասյան աղվաններին. հարցադրում Քյամրան Ռազմովարին
23.11.2026 | 12:16

Շարունակում ենք ուսումնասիրել հնագույն շրջանի մեծ՝ իբր թե ադրբեջանցի գրողներին, ջիգյա՛րս Քյամրան Ռազմովար։
Վերջին տարիներին ադրբեջանական պաշտոնական և հանրային խոսույթում պարբերաբար առաջ է քաշվում այն պնդումը, թե Արցախի (արդեն նաև Հայաստանի և նույնիսկ Թուրքիայի տարածքում գտնվող) բոլոր հնագույն քրիստոնեական վանքերն ու տաճարները ոչ թե հայկական, այլ կովկասա-աղվանական ժառանգություն են։
Այստեղից բխում է միանգամայն օրինաչափ պատմական հարց. իսկ ի՞նչ են գրել հենց իրենց՝ կովկասյան աղվանների մասին Արևելքի մեծ բանաստեղծները, որոնց այսօր Ադրբեջանում համարում են իրենց ազգային դասականները։
Դիմենք չորս հանրահայտ անունների։
• Նիզամի Գյանջևի (մոտ 1141–1209 թթ.). «Խոսրով և Շիրին», «Իսկանդար-նամե» և այլ հանրահայտ ստեղծագործությունների հեղինակը։ Նրա պոեզիայում հանդիպում են բազմաթիվ ժողովուրդների հիշատակումներ։ Սակայն արդյո՞ք հաջողվել է Նիզամիի պարսկերեն բնագրում հայտնաբերել կովկասյան աղվանների՝ որպես ժողովրդի, գոնե մեկ ուղղակի հիշատակում։ Չի հայտնաբերվել։
• Խաքանի Շիրվանի (մոտ 1127–1199 թթ.). Նիզամիի ժամանակակիցը, ով հիանալի գիտեր Կովկասը, նրա կրոնական և մշակութային կյանքը։ Կա՞ արդյոք նրա «Դիվանում» որևէ կոնկրետ աղվան, աղվանական ցեղ կամ աղվան կոչվող ժողովուրդ։ Որևէ հաստատված մեջբերում չի հայտնաբերվել։
• Իմադեդդին Նասիմի (XIV–XV դդ.). Բանաստեղծ, ով ստեղծագործություններ է թողել մի քանի լեզուներով։ Կա՞ արդյոք նրա գործերում կովկասյան աղվանների ուղղակի հիշատակում։ Չի հայտնաբերվել։
• Մուհամմեդ Ֆիզուլի (մոտ 1480–1556 թթ.). Թյուրքալեզու պոեզիայի մեծագույն ներկայացուցիչներից մեկը։ Նրա մոտ ևս կովկասյան աղվանների վերաբերյալ որևէ հաստատված հիշատակում չի հայտնաբերվել։
Բերե՛ք Նիզամիի, Խաքանիի, Նասիմիի կամ Ֆիզուլիի գոնե մեկ ստուգելի տող, որտեղ կովկասյան աղվաններն ուղղակիորեն հիշատակվում են որպես ժողովուրդ։ Կամ գոնե՝ ադրբեջանցիները։
Նրանց ստեղծագործություններում հայերը հանդիպում են, իսկ աղվաններն ու ադրբեջանցիները՝ ոչ։

Սերգեյ ՇՈՒՇԻՆՍԿԻ
Դիտվել է՝ 1987

Մեկնաբանություններ