Պարզվում է` դեղերի շուկան շատ ավելի հետաքրքիր ու «քաղաքական» է, քան վերջին շրջանում ծավալվող ՀՀԿ-ԲՀԿ` «դու ո՞վ ես, բա դո՛ւ ով ես. չէ-չէ-չէ` դո՞ւ ով ես» պայքարը:
...թեՀՀԿ ոչ անհայտ, մի քանի հոգուց բաղկացած թևի մոտ, որն ավանդաբար համարվում է երկրորդ նախագահի թև, Դավիթ Հարությունյանն «ահագին տղա է», նաև «ասող» է. կարողանում է «քյալլա տալ», իր տեսակետներն առաջ տանել:
Հոկտեմբերի 21-26-ին Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցավ Միջխորհրդարանական միության 127-րդ վեհաժողովը` 162 անդամ երկրների մասնակցությամբ: Հայաստանից վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են Կարեն Ճշմարիտյանը և Հեղինե Բիշարյանը։
Հոկտեմբերի 29-ին Արարատբանկի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը և բելգիական Incofin Investment Management կազմակերպության ներդրումների գծով գլխավոր տնօրեն Գիրթ Պետերմանսը ստորագրեցին համաձայնագիր, որով Incofin Investment Management-ը դարձավ Արարատբանկի 10 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր:
«Եթե Խաչիկյանը գրպանել է 58 հազար մեռած հոգու թոշակ, դեռ երկուսուկես տարի էլ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում քաբաբ է «զխկտվել», Օսկանյանը նման բան չի արել»։
Ճիշտ չէր լինի համարել, թե 1994-ի մայիսին հայկական զինված ուժերը փայլուն հաղթանակ են տարել: Պարզապես հայկական բանակը կարողացավ վստահորեն խափանել պատերազմում բեկում մտցնելու Ադրբեջանի փորձերը, նրան զրկելով ընդունելի արդյունքներ ձեռք բերելու հույսից, իսկ այդպիսին կարող էր լինել Ղարաբաղի զգալի մասի նկատմամբ վերահսկողության հաստատումը:
Ծանր, թերևս անփառունակ վիճակում է հայտնվել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջը։ Քոլեջ, որը փառավոր պատմություն ունի, հրաշալի ավանդույթներ և անպատմելի գեղագիտական աուրա։ Նկարիչների շրջանում այս հաստատությունը հանրաճանաչ է որպես տեխնիկում։
Լորան՝ Անտուան Ստեֆանի կինը, ապրում էր Լիբանանում։ Լինելով երիտասարդ ամուսիններ՝ նրանք ուզում էին երեխա ունենալ, բայց ապարդյուն։ Միասին եղան հայտնի բժիշկների մոտ, օգտագործեցին ամենաթանկ դեղամիջոցները, բայց անօգուտ. երեխա այդպես էլ չէին ունենում։
Ստամբուլում ավարտվեց WTA ամփոփիչ մրցաշարը: Այն, փաստորեն, դարձավ մեծ թենիսից «Մրցաշրջան-2012»-ի վերջին ակորդը: Եզրափակիչում հանդիպեցին, կարելի է ասել, հավերժական մրցակիցներ Մարիա Շարապովան ու Սերենա ՈՒիլյամսը, որոնց առաջին դիմակայությունը դեռևս 2004 թվին էր:
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...