-
03.10.2012|
18:41
Հոկտեմբերի 2-ին, երեկոյան «Երևան Ջուր» ՓԲԸ ահազանգ է ստացվում Նորք-Մարաշից ջրամատակարարման դադարեցման մասին: Ստուգմամբ պարզվում է, որ վթարվել է վարչական շրջանը սնուցող հիմնական, 500մմ տրամագծով թուջե ջրատարը, որով Կաթնաղբյուրից ջուր է մատակարարվում սպառողներին:
-
03.10.2012|
18:12
Քաղաքական դաշտում սկսված փոթորիկը` ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ, ԱԺ-ում սկսված քննարկման պահից տեղափոխվել է տնտեսական դաշտ։
-
03.10.2012|
17:36
Պարզվում է` ԲՀԿ-ն այս քառօրյայում հաճելին համակցել է օգտակարի հետ: Ձևով Օսկանյանին պաշտպանիչ, բովանդակությամբ նրան վայրկյանների ընթացքում լքած ԲՀԿ-ն, փաստորեն, ավելի կարևոր հարց էր լուծում` բոյկոտելով այս քառօրյայի նիստերը:
-
03.10.2012|
17:22
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ԵԴ) վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության և հօգուտ Ժիրայր Սեֆիլյանի, ով 2006 թվականի դեկտեմբերին ձերբակալվել էր սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով և մինչեւ 2008-ի հունիսը գտնվել անազատության մեջ:
-
03.10.2012|
17:09
«Օքսֆամ» կազմակերպության և «Աշխատանք և հայրենիք» հասարակական կառույցի աջակցությամբ, «Կայուն կենսապահովման» ծրագրի շրջանակներում, Վայոց ձորի Հերմոն գյուղում հոկտեմբերի 4-ին կանցկացվի «Բերքի տոն» և «Ավանդական խոհանոց» տոնահանդես:
-
03.10.2012|
17:04
Այսօր, վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով, աշխատանքից ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի պետ Միշա Վանյանը։
-
03.10.2012|
16:31
Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում, որը տեսանելի կլինի Արևելյան Ասիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Խաղաղ օվկիանոսից, Արևմտյան ԱՄՆ-ից, Հյուսիսային Ամերիկայից:
-
03.10.2012|
16:18
Հալեպում այսօր արդեն չորրորդ պայթյունն է տեղի ունեցել։ Այս անգամ ռումբը պայթեցվել է Բեբ-Ամիր թաղամասի վարչական շենքի մոտ։
-
03.10.2012|
16:09
Լուրեր են շրջանառվում, որ «Մանկական Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնող 5 տղաներից կազմված «Compass band» խումբը հնարավոր է, որ չմասնակցի մրցույթին:
-
03.10.2012|
16:07
Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Երևանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնը հրավիրում է մասնակցելու ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 77-րդ տարեդարձին նվիրված երեկոյին: