-
27.07.2012|
14:56
«Այս տարի գյուղատնտեսության ոլորտում ամենաբարձր` 28 տոկոս աճը գրանցվել է բուսաբուծության ոլորտում, 25,2 տոկոս աճ է գրանցվել ձկնաբուծության, իսկ երկու տոկոս` անասնապահության ոլորտներում»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
-
27.07.2012|
14:52
Թուրքայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես մեղադրել է Սիրիայի իշխանություններին քրդական բանվորական կուսակցության զինյալ խմբավորումներին հովանավորելու մեջ:
-
27.07.2012|
14:47
Սերբիայի նոր կառավարությունը չի ճանաչելու Կոսովոյի անկախությունը, հայտարարել է արտգործնախարար Վուկ Երեմիչը:
-
27.07.2012|
14:44
2003 թ. Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հովանավորությամբ ստեղծված «Tax Justice Network»` «Արդարացի հարկային համակարգ», ոչ կառավարական կազմակերպությունը «Օֆշորային գոտիների գինը» զեկույց է նախապատրաստել, որտեղ նշված է, որ 1993-2010 թթ. Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներից օֆշորային գոտիներ ամենամեծ գումարները փոխանցվել են Ադրբեջանից և Ղազախստանից:
-
27.07.2012|
14:42
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն առողջական խնդիրների պատճառով մեկնել է Ղրիմ: 77-ամյա վարչապետը շաքարախտի հետևանքով կորցրել է մեկ աչքի տեսողությունը և վիրահատությունից հետո վերականգնողական կուրս է անցնելու:
-
27.07.2012|
14:39
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը Հունաստանից հուլիսի 29-ին մեկնելու է Թուրքիա` բանակցելու երկկողմանի կապերի և գլոբալ թեմաների շուրջ:
-
27.07.2012|
14:37
Եգիպտոսի «Ազգային միասնություն» կուսակցությունը առաջարկել է նոր նախագահ Մուհամեդ Մուրսիին քանդել բուրգերը` որպես հեթանոսական մշակույթի հուշարձաններ:
-
27.07.2012|
14:33
«Հայաստանում առաջիկայում ստեղծվելու և գործելու է «Ռոսագրոլիզինգ» ռուսական ընկերության դուստր ձեռնարկություն», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
-
27.07.2012|
13:18
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պատասախանը Աշոտ Վասակյանին, ոչ թե Աղաբաբյանին
-
27.07.2012|
12:18
Իտալիայի իշխանությունները թույլատրել են կատարել ազգային հերոս Ջուզեպե Գարիբալդիի մասունքների արտաշիրիմում։ Արտաշիրման խնդրանքով դիմել էին Գարիբալդիի ժառանգները։