ՄԻՊ ֆեյսբուքյան էջի «ոդիսականը» իրեղեն ապացույցն է այն բանի, որ նիկոլական վերնախավի համար հայրենիքը ոչ թե մեր քաղաքներն ու գյուղերը, մեր լեռներն ու դաշտերը, մեր հողն ու ջուրն են, այլ ֆեյսբուքյան խմբերը, էջերն ու օգտահաշիվները։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Իրանի շուրջ, առաջին հայացքից ներկայացվում է որպես հերթական սրացում Մերձավոր Արևելքում, սակայն իրականում գործ ունենք որակապես այլ՝ շատ ավելի խորքային և համակարգային գործընթացի հետ։ Եթե ընդունում ենք, որ իրանական հարվածների շուրջ 85%-ը ուղղված է եղել ոչ թե Իսրայելի, այլ Պարսից ծոցի երկրների դեմ, ապա ամբողջ պատերազմի տրամաբանությունը գլխիվայր շրջվում է...