Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը ստորագրվեց Բեռլինի կայազորի շտաբային ճաշարանում

Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը ստորագրվեց Բեռլինի կայազորի շտաբային ճաշարանում
09.05.2025 | 11:36

Երկրորդ աշխարհամարտի ավարտը փաստող Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը ստորագրվեց Բեռլինի կայազորի շտաբային ճաշարանում։

Մարշալ Ժուկովն ու ստորագրող մյուս կողմերը գտնվում էին ճաշարանի ներսում և սպասում էին գերմանական պատվիրակությանը։ Երբ ֆելդմարշալ Կեյտելը հասնում է ճաշարան, նրան միտումնավոր սպասեցնում են ստորագրման վայրի նախասրահում՝ հերթական անգամ ստորացնելու նպատակով։ Ներս մտնելով՝ Կեյտելն ուշադիր նայում է շուրջը և, տեսնելով դրոշների շարքում գտնվող Ֆրանսիայի դրոշը, ասում է.

-Գերմանիայի համար ընդունելի է իր պարտությունը, դրանում անպատվաբեր ոչինչ չկա, սակայն անպատվաբեր է այն, որ հաղթող պետությունների շարքում է նաև Ֆրանսիան․այս պատերազմում Գերմանիան Ֆրանսիային չի պարտվել։

Իսկ արդեն Նյուրենբերգյան դատավարության ժամանակ, նմանօրինակ մի զարմանք առաջացավ Հերման Գյորինգի մոտ, երբ մեղադրող կազմում տեսնում է Ֆրանսիայի գլխավոր դատախազ Ֆրանսուա դը Մենյոնին: Գյորինգն իրեն բնորոշ արհամարհական տոնով ասում է.

-Անկեղծ ասած, ես սպասում էի, որ այստեղ կտեսնեմ Շառլ դը Գոլին, բայց փաստորեն նրանք ուղարկել են մի փոքրիկ պրովինցիալ փաստաբանի։

Հ.Գ. Նյուրենբերգյան դատավարության ժամանակ գլխավոր մեղադրողը ԽՍՀՄ գլխավոր դատախազ Ռոման Ռուդենկոն էր:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 12496

Մեկնաբանություններ