Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Քաղաքական սազանդարը

Քաղաքական սազանդարը
08.01.2026 | 12:19

Ի դեմս Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսանի, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ երկրիս հանրային կյանքում ի հայտ եկավ ևս մեկ դեմք։ Թող որ թիթեռնիկի կյանքի տևողությամբ, բայց թե, ինչպես ասում են, բոլոր դեպքերում։

Մեր այս նոր «սազանդարը» օրերս միացել է տիրադավ տասը եպիսկոպոսներին։

Ինչից է առաջացել այս հերթական ուրացյալի հոգու փոթորիկը։

Պարզվում է՝ մոտ ժամանակներս Շվեյցարիայում իր առաքելությունն է ստանձնելու Մայր Աթոռից գործուղված նոր եպիսկոպոսը։ Անձնական անհանդուրժողության հողի վրա մեր Գուսանի քնքուշ սիրտը չի կարողացել տանել սույն նշանակումը և որոշել է եկեղեցին ներքաշել քաղաքական շահարկումների, պառակտիչ հոսանքների մեջ։

Ահա այսպիսի «հավատավոր» կղեր, հոգևոր կյանքի այսպիսի պառակտիչ, համայնքային կյանքի այսպիսի գուսան։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 26715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ