ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Գլոբալ միտումներով վարակված խավը թույլ չի տալիս ազգային դաշտում մեկը երկուս դառնա

Գլոբալ միտումներով վարակված խավը թույլ չի տալիս ազգային դաշտում մեկը երկուս դառնա
19.08.2026 | 11:41

Այսօրվա հասարակության ամենամեծ հիմնահարցը դեգրադացումն է, որը շռնդալից կատարվում է դրսի քաղտեխնոլոգիաներով։

Այևս չկա այն ազգը, որն ավանդականորեն կառավարվում էր համայնքային բրգաձև մոդելով։ Հիշեցնեմ, որ այդ բուրգի գլուխ էին կանգնած ուսյալ ու փորձառու մարդիկ, որոնք փորձում էին ավանդական իմաստությամբ հաղթահարել ընթացիկ մարտահրավերները՝ հանուն համայնքի և ազգի։

Երեք տասնամյակների ընթացքում այն իսպառ վերացվեց դրսից ֆինանսավորվող հազարավոր ՀԿ-ների միջոցով։

Ատոմացված, նյութապաշտ, սպառողական, կոնֆորմիստ և վերջապես «հպարտ» քաղաքացիությունը հաղթեց ազգային ինքնությունը պահող համայնքին և, վերջին հաշվով, ազգին։

Ապացույցն էլ 743 հազար ընտրողներն են, որոնք աներևակայելի ակտիվությամբ քվեարկեցին այս պիղծ ռեժիմի օգտին, կարծես «թավշյա» կառավարման հանդեպ հոգնածություն չէր առաջացել։ Իհարկե, քաղաքական հոգնածություն չի կարող լինել մի թունավոր միջավայրում, ուր կառավարվող զանգվածները անընդհատ սնուցվում են քարոզչական երևածին թմրանյութերով։ «Փերֆեքտ թիվի», «Սիվիլ», «ՀԺ»՝ ձեզ օրինակ։

Հիմա հայ հասարակությունը ողողված է դատարկ ու տգետ «հպարտ» քաղաքացիներով, որոնք անվերջ աղմկում են և հերթ չեն տալիս իրար լրագրողական միկրոֆոնների առաջ։ Կպատկերացնե՞ք, որ, ասենք, 88-ին, ապասոցիալական կամ նվազ դերակատարություն ունեցող խավերը գլուխ ճղեին՝ իրենց սեփական կարծիքը հայտնելու։

Չեք էլ կարող պատկերացնել։

Սա է այսօրվա դաժան իրականությունը։

Իսկ ամենացավալին այն է, որ այս ձևական փերֆեկցիոնիստ, գլոբալ միտումներով վարակված, օտարների հանդեպ հիացմունքով, բայց վիզը ծուռ խավը թույլ չի տալիս ազգային դաշտում մեկը երկուս դառնա։ Անպոչ շերեփի նման մեջ է ընկնում և վարկաբեկում է այն ամենը, ինչ փորձում են անել՝ արարել քչաթիվ հայրենասեր ազգակիցներն այս ճակատագրական օրերին։

Այսօրվա ֆեյսբուքն էլ օրինակ, թե որքան վիրավորական մեկնաբանություն ու ծաղր կա այն գրառումների տակ, որոնց հեղինակները հուսահատ փորձում են ինչ-որ բան վերականգնել ու զարգացնել ազգային դաշտում։

Հիմա այսքանը պատմեցի, որ խոսեմ մեր տեսադարանի նոր ֆունկցիոնալի մասին։ Այսուհետև հնարավոր է տեսանյութերի (ձեռքով) խմբագրումը։

Բազմիցս գրել եմ, որ տեսանյութերի թարգմանությունը և ձայնավորումը կատարվում է ամբողջապես մեքենայական ընթացքով։ Բնականաբար, նման մեքենայացման ժամանակ հնարավոր են փոքր սխալներ ու թերություններ։

Դրանք շատ չեն, կարելի է ասել, աննշան են, բայց շատ մեծ առիթ են նշված փերֆեկցիոնիստների «ինքարտահայտման» համար՝ վիրավորանքներով ու ծաղրով։

Ինչևէ, այս խնդիրն էլ լուծվեց։

Մնաց 34000-ի սահմանն անցած տեսանյութերի դասակարգումը։

«Աուդիո» կոճակը հնարավորություն է տալիս լսելու, թե ինչպես է կատարվում տվյալ հատվածի ձայնավորումը։

«Փոխել» կոճակն իրականացնում է ամբողջ տեսանյութի թարմացումը՝ տասնյակ ճշգրիտ գործառույթների միջոցով։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 606

Մեկնաբանություններ