Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

ՄԱԳԱՏԷ-ին վաղվանից հասանելի չեն լինի Իրանի միջուկային օբյեկտների տեսախցիկները

ՄԱԳԱՏԷ-ին վաղվանից հասանելի չեն լինի Իրանի միջուկային օբյեկտների տեսախցիկները
22.02.2021 | 15:38

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը փետրվարի 23-ից հասանելի չեն լինի Իրանի միջուկային օբյեկտներում տեղադրված տեսախցիկները: Դրանց տվյալները կպահպանվեն երեք ամիս և հասանելի կդառնան պաշտոնական Թեհրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման դեպքում, ասված է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ բանակցություններից հետո Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության հայտարարությունում:


«Եթե 3 ամսում ԱՄՆ պատժամիջոցներն ամբողջությամբ վերացվեն, Իրանը այդ տեղեկատվությունը կտրամադրի ՄԱԳԱՏԷ-ին, հակառակ դեպքում տվյալներն անդարձ կջնջվեն», - ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 82217

Մեկնաբանություններ