Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Մեր տարածաշրջանում սահմանները արագ են փոփոխությունների ենթարկվում

Մեր տարածաշրջանում սահմանները արագ են փոփոխությունների ենթարկվում
20.03.2023 | 23:57

Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, մեծ հաշվով, հայկական շահերին օգտակար է։ Եթե ոմանք կարծում են, թե, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» մեզ լավ բան կտա, ապա չարաչար սխալվում են։

1921 թվականից հետո Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև չի ստորագրվել որևէ իրավական փաստաթուղթ և չի գծվել որևէ օրինական սահման։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը որևէ իրավական ուժ չունեն, ինչը նշանակում է, որ Արցախը, Նախիջևանը և նույնիսկ Թուրքիային անցած 24.000քկմ տարածքը (Արարատ լեռը, Կարսը, Արդահանը, Ալաշկերտը և այլն) միջազգային իրավունքի տեսանկյունից պատկանում են Հայաստանին։

Հիմա եթե Հայաստանը Ադրբեջանի հետ ստորագրի միմյանց սահմանները ճանաչող պայմանագիր, կնշանակի, որ մենք 100 տարի հետո իրավական ուժ ենք տալիս Կարսի պայմանագրին։

Իսկ եթե հիմա հնարավորինս ձգձգենք որևէ պայմանագրի ստորագրումը, մինչև կայունանանք ու ազգային իշխանությունով ուժեղ պետություն դառնանք, կկարողանանք վերականգնել այն, ինչը իրավունքով մեզ է պատկանում։

Մենք պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանում սահմանները ավելի արագ են փոփոխությունների ենթարկվում, քան արևը կհասցնի խավարման փուլ անցնել, հետևաբար, ինչպես Ադրբեջանը 26 տարի ձգձգեց ու զինվեց' հարմար պահի գործարք կնքելով Հայաստանի դավաճան իշխանությունների հետ, այնպես էլ մենք կարող ենք կարճ ժամանակ անց կրկին ազատագրել մեր հայրենիքի մեծ հատվածը։ Չմոռանանք, որ, օրինակ, Քարվաճառը ամեն ձմեռ նորից ազատագրելու հնարավորություն ունենք, ընդամենը պետք է լավ պատրաստվել։

Հետևաբար, խաղաղության կամ որևէ անունով այլ պայմանագիր Ադրբեջանի հետ հիմա պետք չի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 9700

Մեկնաբանություններ