ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Չպատմեմ, չէ՞, ձեր արած հեղափոխության մանրամասները

Չպատմեմ, չէ՞, ձեր արած հեղափոխության մանրամասները
21.08.2025 | 18:08

Նիկոլն ասում է, որ Արցախի կործանումն անխուսափելի էր։

-Ես ասում եմ, որ ստում է, Արցախի հարցը կարող էինք լուծել հօգուտ մեզ։

Ասում է՝ պարտությունն անխուսափելի էր։

-Ես ասում եմ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ մենք ունեինք 90%-անոց հնարավորություն չպարտվելու։

Ես տեսնում եմ, թե դա ինչպես էր հնարավոր, վստահ եմ, էլի մարդիկ կան, ովքեր տեսնում են հնարավորություններ։

ՈՒղղակի ի տարբերություն Նիկոլի, մեզ իշխանություն նվիրող չկար։ Մեր համար աշխատող ԱԱԾ -ականներ չկային։

Նիկոլն ասում է՝ ով համաձայն չէ, թող հեղափոխություն անի։

-Հազարավոր պատվախնդիր մարդիկ կան, ովքեր համաձայն չեն, բայց մեր գրպաններում ամսեկան 10-նյակ հազարավոր դոլարներ դնողներ չկան, իշխանական միջանցքներից տարբեր կոլեկտիվների հրահանգողներ չկան, որպեսզի մեր կողքին կանգնեն...

-Նաև կալանավայրեր այցելող և կալանավորներին դեպի մեզ ուղղորդող քննիչներ չկան:

Չպատմեմ չէ՞, ձեր արած հեղափոխության մանրամասները:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5176

Մեկնաբանություններ