«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Ասում են՝ Ուկրաինայում ինչ արեցին եկեղեցու հետ, նույնը պետք է անել այստեղ

Ասում են՝ Ուկրաինայում ինչ արեցին եկեղեցու հետ, նույնը պետք է անել այստեղ
26.05.2026 | 11:23

Վիլեն Գաբրիելյան կոչված հակահայը թույնով լցված խոսք է հնչեցնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ «Մարդ» ով բարոյական ցածր ու խեղված արժեհամակարգ ունի, խոսում է դարավոր մի կառույցի մասին, որի առաքելության մեծագույն ճանապարհը եղել է ազգապահպանությունն ու հայրենապահպանությունը։ «Մարդ» ում մարդկային նկարագիրը կասկածի տակ է, «մարդ» ով ոչ մի սրբություն չունի, հանկարծ հոխորտում է աստվածաստեղծ մի կառույցի դեմ ` չհասկանալով իր գոյության ճղճիմությունը։

Թշնամուն ծառայող ու նրա օրակարգը սպասարկող նման երևույթների խոսքը ոչ թե քննադատություն է, այլ ներքին դատարկության, ատելության ու մարդատյացության արտահոսք։

Եվ հատկապես վտանգավոր է, երբ սրանք արդեն բաց տեքստով փորձում են Հայաստան ներմուծել ուկրաինական սցենարը։

Ասում են՝ Ուկրաինայում ինչ արեցին եկեղեցու հետ, նույնը պետք է անել այստեղ:

Ի՜նչ հիանալի «օրինակ» են գտել․ պատերազմից քայքայված երկիր, խուզարկվող ու օկուպացվող վանքեր, ծեծված եկեղեցականներ, հոգևորականների դեմ գործեր, պետության կողմից եկեղեցական կյանքի վերահսկողություն, հավատացյալ հասարակության պառակտում։ Ահա սա՞ է այն «եվրոպական ժողովրդավարությունը», որը փորձում են փաթաթել հայ ժողովրդի վզին։

Գալու է պատասխան տալու ժամանակը և սա ու իր նմանները կանգնելու են հայ ժողովրդի, հայրենիքի ու Աստծո դատաստանի առաջ:

Հայր Հովհաննես Թորգոմյան

Դիտվել է՝ 3037

Մեկնաբանություններ