Բարի լույս:
Բոլորս էլ գիտենք, որ այսօրը երեկվա շարունակությունն է:
Թե՞ դեռ մեզնից մեկը միամտաբար կարծում է, որ բացվող օրվա հետ կարող է իր կյանքը լրիվ փոխել, նորից սկսել: Չհավատա՛ք:
Եվրոպական շուկայում բնական գազի գինը հազար խորանարդի դիմաց հատել է 1000 եվրոյի սահմանը: Նման գնաճ արձանագրվել էր ուկրաինական պատերազմի առաջին տարիներին: Եթե Պարսից ծոցում իրավիճակը ավելի բարդանա, և Քաթարից հեղուկ գազ չարտահանվի, բնական գազի գները կշարունակեն գրանցել նոր ռեկորդներ:
ԵՄ ներկայացուցիչ Գրոնոյի պահվածքը ԵՄ պաշտոնյաների առաջին ամոթալի դրսևորումը չէ...