«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ. հայաստանյան ժողովրդավարության փորձությունը

Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ. հայաստանյան ժողովրդավարության փորձությունը
23.10.2026 | 11:32

Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին. ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում։
Նիկոլ Փաշինյանը կրկին անձամբ է մտել ընտրական պայքարի մեջ։ Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային հրահանգներ, իսկ ժամեր անց իրավապահ համակարգը գործողությունների է անցնում ընդդիմադիր ուժի դեմ՝ ընտրություններից ընդամենը օրեր առաջ։
Այս ձեռագիրը Հայաստանի դեպքում արդեն ծանոթ է։ Քաղաքական մրցակիցների դեմ քրեական արդարադատության գործիքների կիրառումը չի կարող ներկայացվել որպես ժողովրդավարության պաշտպանություն։ Ընդհակառակը՝ երբ գործադիր իշխանության ղեկավարը քաղաքական ազդակներ է տալիս, իսկ դրանց հետևում են իրավապահների գործողությունները, վտանգվում է հենց այն սահմանը, որը ժողովրդավարական պետությունում պետք է բաժանի քաղաքական իշխանությունն ու իրավապահ համակարգը։
Եվ նույնիսկ եթե ընդունենք, որ ընտրակաշառքի հնարավոր դեպքի վերաբերյալ կան քննության արժանի տեղեկություններ, դա դեռ չի պատասխանում ամենակարևոր հարցին. ինչո՞ւ էր ընտրություններից մի քանի օր առաջ անհրաժեշտ ընդդիմադիր թեկնածուին ազատությունից զրկել։
Մեղադրանքը մեղավորություն չէ։ Որտե՞ղ է անմեղության կանխավարկածը։ Որտե՞ղ է անձնական ազատության իրավունքը։ Եվ ի՞նչն էր խանգարում քննությունն իրականացնել այնպիսի միջոցներով, որոնք թեկնածուին փաստացի չէին հեռացնի ընտրական պայքարից։ Սա հատկապես ծանր հարց է ընտրությունների ժամանակ, երբ պետության ցանկացած հարկադրանք կարող է ուղղակի ազդեցություն ունենալ քաղաքական մրցակցության պայմանների վրա։
Ժողովրդավարությունը վարչապետի ֆեյսբուքյան հայտարարությունը չէ։ Ժողովրդավարությունը նաև սոսկ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը չէ։ Ժողովրդավարությունը իշխանության սահմանափակումն է օրենքով և քաղաքական հակառակորդի իրավունքը՝ ազատորեն մրցելու իշխանության հետ։
Նիկոլ Փաշինյանը չի կարող անվերջ խոսել ժողովրդավարությունից՝ ամեն անգամ քաղաքական մարտահրավերի հանդիպելիս փորձության ենթարկելով հենց դրա հիմնարար սկզբունքները։
Օրենքը քաղաքական իշխանության զենքը չէ։

Ռոբերտ ԱՄՍՏԵՐԴԱՄ
Դիտվել է՝ 1223

Մեկնաբանություններ