ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 

Հունվար ամսին վրաերթի դեպքերն ու ՃՏՊ-ները նվազել են

Հունվար ամսին վրաերթի դեպքերն ու ՃՏՊ-ները նվազել են
21.01.2013 | 17:06

Երևանում նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ ՃՏՊ-ների քանակն այս տարվա առաջին օրերին նվազել է, այդ թվում` մահվան ելքով դեպքերը:
Այս մասին այսօր «Հայելի» ակումբում հայտնեց ՀՀ ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն ԱՐՇԱԿՅԱՆԸ:
Ինչպես վերջինս տեղեկացրեց, նախատոնական և տոնական օրերին Ճանապարհային ոստիկանությունն աշխատել է ուժեղացված ռեժիմով և 24-ժամյա ուժեղացված հսկողություն է իրականացրել մայրաքաղաքի ողջ տարածքում: Տոն օրերին իրենց կողմից 4 խմած վարորդ է հայտնաբերվել, որոնցից երկուսի դեպքում մեքենաների մեջ եղել են ուղևորներ, ուստի ՃՈ տեսուչները, վարորդի նկատմամբ արձանագրություն կազմելուց հետո, նրանց հասցրել են իրենց ցանկացած վայրը, իսկ մյուս երկուսի դեպքում, որոնց մեջ ուղևորներ չեն եղել, ավտոմեքենաները տեղափոխվել են տուգանային հրապարակ:
ՃՈ փոխգնդապետի խոսքով, Ամանորի օրերին իրենք չափազանց խիստ են եղել ղեկին նստած հարբած և կարգազանց վարորդների նկատմամբ: «Նրանց նկատմամբ ներողամտություն չի ցուցաբերվել»,-ասաց Ա.Արշակյանը:

Նա ուրախությամբ տեղեկացրեց, որ 2011-2012 թթ. համեմատ, Երևանում արձանագրված այս տարվա դրական արդյունքները հիմք են տալիս ենթադրելու, որ ՃՈ աշխատակիցները լավ են աշխատել. «դրական այս տեղաշարժն իրականացվել է ՃՈ տեսուչների ուժեղացված ռեժիմով աշխատանքի արդյունքում»,-ընդգծեց բանախոսը` հավելելով, որ ՃՏՊ-ների թիվը մեզ մոտ նվազման միտում ունի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ