Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

«Մի տարի հետո կունենանք անփորձների ավելի կոռումպացված համակարգ»

«Մի տարի հետո կունենանք անփորձների ավելի կոռումպացված համակարգ»
26.03.2013 | 12:51

«Ընտրություններից հետո երկու ամիս է ասում է` ես նախագահ եմ, հիմա` ես նախարար եմ: «Ժառանգությունը» ո´չ քաղաքական թիմ ունի, ո´չ էլ կադրային բանկ: Ինչ-որ ցուցակներ են գրում, մարդիկ էլ կարդում են իրենց անունները, ուրախանում կամ զարմանում են: Գյուղապետ, մարզպետ էին ուզում, թող դառնային, ո՞վ էր իրենց ձեռքը բռնել»,-անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին առաջարկներին` ասել է ՀՀԿ փոխնախագահ և ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ում դիտարկմամբ, ներքաղաքական իրավիճակը մարդկանց երկու մասի է բաժանել. մարդիկ, ովքեր գնում են ցավի հետևից, մյուսներն էլ` ծաղրի:
Չնայած Սահակյանը կողմ է համագործակցությանը, սակայն կարծում է, որ Րաֆֆիի կադրերն անփորձ են ու «մի տարի հետո կունենանք անփորձների ավելի կոռումպացված համակարգ»:
ՀՀԿ փոխնախագահի սրտով չէ նաև, որ ժողովրդին «պատանդում» են` հայտարարելով, թե այսօր կրապարակեմ ծրագիրը, վաղը կրապարակեմ, որպեսզի ընտրազանգվածը պահպանվի:
Այսուհանդերձ, Գալուստ Սահակյանն այս ամենում դրական բան տեսնում է` քաղաքական մշակույթ է ձևավորվում: Ըստ նրա` իշխանական դաշտը կայացել է, իսկ ընդդիմադիրը` ցաքուցրիվ է, պետք է դա ևս կայանա` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2467

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ