«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Ժիրինովսկին Բարաք Օբամային ամուսնալուծության կոչ է արել

Ժիրինովսկին Բարաք Օբամային ամուսնալուծության կոչ է արել
22.01.2014 | 16:32

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ավելի քան համոզված է, որ խոշոր գերտերությունների առաջնորդները չպետք է կին ունենան: Նրա խոսքով, օրինակ, ԱՄՆ նախագահը հենց կնոջ հետ ունեցած անախորժությունների պատճառով վերջերս «վատ է նայվում»: «Օբաման արտաքնապես շատ է փոխվել. կանաչել է: Կնճիռներն ավելացել են: Միշե՛լն է մեղավոր: Նա՛ է դրան հասցրել: Քլինթոնին կործանեց Մոնիկան, իսկ այստեղ` կինը: Խոշոր պետությունների ղեկավարներն, իհարկե, չպետք է կին ունենան»,- ասել է Ժիրինովսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա կարծում է, որ Օբամայի կինը խանգարում է պետության կառավարմանը: «Նա ղեկավարում է ամբողջ աշխարհը, և ահա կինը` իր հիմար հնարքներով: Եվ գալիս է ավարտը: Հինգերորդ տարին է գնում, բայց նա չի կարողանում դիմադրել կնոջը»,-կարծում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը` տեղեկացնելով, որ ինքը նամակ կուղարկի Օբամային` խորհուրդ տալով շտապ ազատվել կնոջից. «Թող Միշելը մեկնի ինչ-որ հեռու տեղ, իսկ Օբաման մնացած տարիներն աշխատանքին նվիրվի: Մենք Բեռլուսկոնիին փրկեցինք այդ կանանց ճիրաններից, այժմ էլ Օբամային պետք է օգնել», - եզրափակել է Ժիրինովսկին:
Ինչ վերաբերում է Ժիրինովսկուն, նա ինքը դեռ չլուծված ընտանեկան խնդիրներ ունի: Ինչպես փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները, 2013-ի գարնանը Ժիրինովսկին նախ կասկածվեց կնոջ հետ կեղծ ամուսնալուծվելու, ապա` վերջինիս գույքի ու եկամուտների վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններ ներկայացնելու մեջ: Այն առայսօր «մութ» է նաև լրատվամիջոցների համար:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ