«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

ՈՒնենք և՝ փաթեթով

ՈՒնենք և՝ փաթեթով
11.04.2016 | 19:05

«Գործում է, այսպես ասած, ջենթլմենական պայմանավորվածություն՝ չմատակարարելու կոնֆլիկտային տարածաշրջան ռազմական նշանակության արտադրանք: Բնական է, որ անհրաժեշտությունից ելնելով՝ գնումները կատարվում են այն երկրներում, որոնք այդ սահմանափակումները չունեն: Խնդիրը որակի, տեսակի և գնի մեջ է: Ինչպես տեսաք, մեր 80-ականների զենքը, այսպես ասած, չեզոքացրեց այդ վտանգը, այսինքն՝ ստիպեց հակառակորդին իր նախնական մտադրություններից հետ կանգնել: Իսկ Իսրայելը նույն ապրանքատեսակները (որոնք վաճառել է Ադրբեջանին) առաջարկել է նաև Հայաստանին»,-

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը: 80-ականների զենքի մասին վերջին օրերին շատ-շատ է խոսվել, արդարացի մեղադրանքներ են հնչել, թե ինչու պաշտպանական ոլորտի գումարները նպատակին չեն ծառայում:
Իրականում, այո, ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանի զենքը Արցախում չի կիրառվել, մերոնք այսօրվա վիճակին հասել են 80-ականների զենքով: Սակայն այս ամենը չի նշանակում, որ Հայաստանը չունի արդիական ռազմական տեխնիկա: Այս ոլորտի մեր աղբյուրը խուսափեց որևէ տվյալ ներկայացնել, սակայն վստահեցրեց, որ Հայաստանի պաշտպանությունը «փաթեթով» ժամանակակից ռազմամթերք ունի, բայց թե ինչու չի կիրառվել, դա զուտ ռազմական գաղտնիք է ու հրապարակման ոչ ենթակա: «ՈՒնենք և բավականին շատ»,- հակիրճ, զինվորական խստությամբ ասաց մեր ռազմական աղբյուրը` բոլոր հարցերի ճանապարհը փակելով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ