Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Աննախադեպ սպառնալիքներով լի ամպեր են կախվել մարդկության գլխին

Աննախադեպ սպառնալիքներով լի ամպեր են կախվել մարդկության գլխին
12.12.2023 | 07:31

Քաղաքակրթությունների մրցավազքում ավելի հաճախ բերում է նրանց բախտը, որոնք, այս կամ այն պատճառով, չեն կարողանում հասնել բարեկեցության հնարավոր առավելագույն մակարդակին, որը հնարավորություն է տալիս նրանց լրիվ չկորցնել ապրելու կամքը։

Դա էլ նրանց տալիս է նաև որպես լիարժեք քաղաքակրթություն վերածնվելու շանս։

Նայեք Ռուսաստանի՝ իրենից առնվազն մի կարգ բարձր պոտենցիալ ունեցող հավաքական ուժի դեմ կանգնելու վճռականությանը։

Այս ամենը ավելի խոր իմաստավորման կարիք ունի, քան դա արվել է գիտության կողմից մինչև հիմա։

Ավելի շուտ, դրա համար որակապես նոր գիտական սինթեզ է պետք, քանզի էկզիստենցիալ աննախադեպ սպառնալիքներով լի ամպեր են կախվել մարդկության գլխին։

Ինչպես մարդու համար, այնպես է մարդկային քաղաքակրթության համար ինքնասպանությունը տեսականորեն բացառված չէ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2373

Մեկնաբանություններ