Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Մասշտաբային մտածողության տեր ուժեղ մարդիկ ի հայտ են գալիս մեծ պրոբլեմներ լուծելու ժամանակ

Մասշտաբային մտածողության տեր ուժեղ մարդիկ ի հայտ են գալիս մեծ պրոբլեմներ լուծելու ժամանակ
24.05.2025 | 16:07

Մեծ գործերի ու մասշտաբային պետական բնույթի ձեռնարկումների հետ առնչվող և պատասխանատու որոշումներ կայացնող մարդկանց մոտ, աստիճանաբար և ուզած-չուզած, առաջանում է պատասխանատվության բարձր զգացում, իհարկե, եթե նրանք անուղղելի ավանտյուրիստներ չեն, որն ամենաբարձր մակարդակում էլ է պատահում։

Իսկ այն մարդիկ, որոնք մանր-մունր ձեռնարկումների հետ են գործ ունենում, նրանց մոտ պատասխանատվության զգացումը մնում է ցածր մակարդակի վրա։

Բացի դրանից, մանր-մունր բաներով զբաղվելը և մեծ գործերի հետ չառնչվելը բացասաբար է ազդում լիդերների առաջացման վրա, քանզի մասշտաբային մտածողության տեր ուժեղ մարդիկ ի հայտ են գալիս մեծ պրոբլեմներ լուծելու ժամանակ միայն, քանի որ մանր հարցեր լուծելիս միջակությունների առաջ ընկնելու շանսը ավելի մեծ է։

Այսինքն, դուքանային և դրան մոտ մակարդակներում, ներառյալ չկայացած պետականանման միավորների կյանքը, հաճախ ոչ գործարար հատկությունները լիդերությանը հավակնողների համար ավելի կարևոր են լինում, քան զուտ գործարար հատկություններն ու գործին նվիրվածությունը։

Դժբախտաբար, գոյությունը քարշ տալու նման գավառական պայմաններում լիդերությանը հավակնողների մոտ անսկզբունքայնությունը, խաբեբայությունը, ստորացմանը հեշտ համակերվելը, ուրիշներին ստորացնելը և այլն, շատ ավելի կարևոր են լինում, քան գործիմացությունը, անբասիր վարքը, կամքն ու հեռատեսությունը։

Իսկ այն եզակի դեպքերում, երբ բարձր պետական դիրք ունեցող մարդկանց կողմից կարևոր որոշումների կայացման ժամանակ դրանց համար պատասխանատվությունը որպես կատեգորիա չի դիտարկվում և անտեսվում է որպես այդպիսին, նշանակում է, որ բոլոր տեսակի կարմիր գծերը վաղուց արդեն հատվել են։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3968

Մեկնաբանություններ