ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

Երևանի քաղաքային իշխանությունը մսխեց միլիոններ և թողեց քաղաքը առանց թթվածնի

Երևանի քաղաքային իշխանությունը մսխեց միլիոններ և թողեց քաղաքը առանց թթվածնի
30.07.2025 | 13:14

Վերջին տարիներին երևանցիներն իրենց մաշկի վրա զգում են քաղաքի միջավայրի կտրուկ վատթարացումը՝ շոգերն անտանելի են դարձել, փողոցներում ստվեր գրեթե չկա, իսկ օդը՝ ծանր, փոշոտ ու խեղդող։ Եվ այս ամենի գլխավոր պատասխանատուն հենց Երևանի քաղաքային իշխանությունն է, որը փոխանակ պաշտպանելու քաղաքը եղանակային կտրուկ փոփոխություններից, ինքն է մեծացրել այդ փոփոխությունների ազդեցությունը։

Քաղաքապետարանը վերջին տարիներին իրականացրել է լայնածավալ ծառահատումներ, շատ դեպքերում՝ առանց պատշաճ հիմնավորումների կամ առանց փոխարինող կանաչապատման։

Փոխարենը՝ քաղաքապետարանը միլիոնավոր դրամներ է ծախսել տնկիների վրա, որոնք, մասնագետների պնդմամբ, չեն համապատասխանում Երևանի բնակլիմայական պայմաններին և ահա տեսնում ենք, որ չորացել են արդեն։

Արդյունքում՝

- Վատթարացել է քաղաքի օդի որակը:

- Աճել են շոգի ու ջերմային հարվածների դեպքերը:

- Նվազել է բնական ստվերի տոկոսը հանրային վայրերում:

- Խաթարվել է քաղաքային էկոհամակարգի բնական հավասարակշռությունը:

- Հարյուրավոր միլիոն դրամներ ուղղվել են անարդյունավետ գնումների:

Երևանն այլևս չի կարող հանդուրժել նման քաղաքականություն։

Քաղաքի կանաչ տարածքներն արդեն ազգային անվտանգության հարց են։

Սարգիս ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 7575

Մեկնաբանություններ