Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.12.2020 | 00:08
Որդի­նե՛ր, լսե­ցե՛ք բե­րա­նի մա­սին այս խրա­տը. ով որ պա­հի այն, չի որս­վի։ Մե­ղա­վորն իր շուր­թե­րով է որ­սում, և հայ­հո­յիչն ու ամ­բար­տա­վա­նը դրան­ցով է սայ­թա­քում։ Մի՛ ըն­տե­լաց­րու քո բե­րա­նը եր­դու­մի։ Մի՛ վարժ­վիր Սր­բի ա­նու­նով երդ­վե­լուն։ Ինչ­պես այն ծա­ռան, որ հա­ճախ պատ­ժի է են­թարկ­վում, ան­պա­կաս չէ վեր­քե­րից, այն­պես էլ ով երդ­վում և մշ­տա­պես սր­բի ա­նունն է տա­լիս, չի մաքր­վում մեղ­քե­րից։ Շատ երդ­վող մար­դը ա­նօ­րե­նու­թ­յամբ է լց­վում, և հար­ված­ներն ան­պա­կաս կլի­նեն նրա տնից։
Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 23. 7-12
Դիտվել է՝ 29477

Մեկնաբանություններ