«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Հիշատակիդ օրն է

Հիշատակիդ օրն է
31.08.2023 | 20:11

Այսօր հիշել եմ, թե ինչպես էիր շուռ տալիս քո պատվին բացված ճոխ սեղանները՝ շիվար թողնելով քեզ պատվողներին:

Կարծում էին՝ ցնորվել ես: Իսկ դու ցասումիդ մեջ չէիր կարողանում հասկացնել նրանց, որ հայ մարդը իրավունք չունի շվայտությունների տրվելու, երբ քո մեկիկ-մեկիկ փրկած որբերն ու գաղթականները փողոցներում մեռնում են՝ արդեն ոչ թե յաթաղանից, այլ սովից:

Ի՞նչ էիր անելու, եթե հրաշքով հայտնվեիր մեր օրերում: Այսքան սեղան ո՞նց էիր շուռ տալու: Ողջ Հայաստանը ամենօրյա կերուխումի մեջ է, իսկ քո գովական արցախցին՝ գաղթականներիդ զրկանքների մեջ: Ո՞նց էիր հասնելու Արցախ: Թուրքը քեզ համար խնդիր չէ: Բայց կարողանալու՞ էիր լղճել-անցնել ճամփադ փակող ճարպակալած հայ ոստիկանների շարքերը: Վախենամ՝ մեղավոր ազգիդ փարթամացած տականքը քեզ էլ կործաներ մեզ հետ միասին...

Հիշատակիդ օրն է, ու ուզում եմ քեզ մեծարել եղեռնամահ բարեկամիդ՝ Ռուբեն Զարդարյանի որդու՝ Հրաչի խոսքերով.

«Ա՜հ, ե՞րբ, ո՞վ օր մը պիտի հաջողի այս աներկրորդ, այս հայ Աքիլլեսին կյանքը տալ. հույն հերոսեն այլապես իմաստուն, այլապես մեծ ռազմավար: Նորահայտ Սողոմոն, ռազմիկին, ռազմավարին, դատախազին, դատավորին, իշխանին բոլոր ստորոգելիները: Եվ այս բոլոր շքեղության վրա՝ ոչ մեկ բիծ: Ոչ մեկ դույզն ընկրկում կարելի է արձանագրել: Ան կը մնա հայ ժողովուրդի պատմության մեծակառույց կոթողը, իբր խորհրդանիշ անոր հավերժական հպարտության...»:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4171

Մեկնաբանություններ