ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և հեռավար խոսակցության մյուս մասնակիցների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է օգոստոսի 22-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՈՒկրաինայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ ՌԴ նախագահի՝ Թրամփին ներկայացված խաղաղության պայմանները ներառում են ՈՒկրաինայի ամբողջական դուրսբերումը իր երկու արևելյան մարզերից։               
 

Հայրենիքը պետք է սիրել ու տեր լինել նրան՝ անկախ քաղաքական ռեժիմից

Հայրենիքը պետք է սիրել ու տեր լինել նրան՝ անկախ քաղաքական ռեժիմից
20.03.2025 | 18:06

Հուսահատությունը նիկոլական լինելուն հավասար մեղք է՝ հօգուտ թշնամու։

Մարդիկ, որոնք մերժում են պայքարի ու դիմադրության բոլոր առաջարկները, պատճառաբանելով, թե «ամեն ինչ վերջացած է», «իմաստ չկա», «քանի սրանք կան, ոչինչ հնարավոր չէ անել», «սրանց օրոք բանակը չի կռվի» և նման մտքեր, արդարացնելով իրենց անգործությունը, որևէ կերպ չեն տարբերվում Նիկոլի աջակիցներից և ադրբեջանցիներից։

Ավելին, այդպիսի մարդիկ ջուր են լցնում թշնամու ջրաղացին՝ տարածելով հուսահատություն, երկրի համար պայքարելու անկարողություն և պետությունը նույնացնելով իշխանության հետ։

Հուսահատություն տարածող այսպիսի մարդիկ հավանաբար չեն գիտակցում, որ եթե իշխանությունը դավաճանական է, ապա հայրենիքն ու պետությունը չեն կարող դավաճանական լինել, բանակը չի կարող դավաճանական լինել։ Հետևաբար, եթե իշխանության պատճառով մենակ են թողնում բանակին (ասելով, թե էս բանակը չի կռվի), հայհոյում են սեփական ժողովրդին (ասելով, թե էս ժողովուրդը արժանի չի ոչ մի լավ բանի), անիծում են պետությունը, այն նույնացնելով Նիկոլի հետ, ապա նույն բանն են անում, ինչ Նիկոլը, նիկոլականները և Ադրբեջանը։

Այսինքն, կործանում են հայրենիքդ ու ժողովրդիդ։

Հայրենիքը պետք է սիրել ու տեր լինել նրան՝ անկախ քաղաքական ռեժիմից։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 7702

Մեկնաբանություններ