Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ի սե՜ր Աստծո, հեռու պահեք մատաղ սերունդն այդ հայհոյախոս ու սրբապիղծ խեղկատակից

Ի սե՜ր Աստծո, հեռու պահեք մատաղ սերունդն այդ հայհոյախոս ու սրբապիղծ խեղկատակից
29.06.2025 | 11:10

Ես զարմացած եմ այս դպրոցական երեխաների ծնողների վրա, ուղղակի ապշած եմ:

Ինչպե՞ս կարող է ծնողը թույլատրել, որ իր որդին, առավել ևս դուստրը ներկա գտնվի Նիկոլ գարշաբերանի կազմակերպած միջոցառմանը:

Լա՛վ, կարելի՞ է անչափահաս երեխաներին, հատկապես աղջիկներին ուղարկել մի տեղ որտեղ գլխավոր բանախոսը հայհոյախոս, բարոյականության բոլոր սահմաները հատած մեկն է:

Ի՞նչ երաշխիք ունեին այդ երեխաների ծնողները կամ ուսուցիչները, որ սույն պղծաբերան ընկեցիկը այդ միջոցառումը չէր վերածելու հայհոյանքների երեկույթի:

Ի սե՜ր Աստծո, հեռու պահեք մատաղ սերունդն այդ հայհոյախոս ու սրբապիղծ խեղկատակից:

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ